Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Ինտերնների գիտագործնական ամենամյա կոնֆերանսը
Ինտերնատուրայի կանոնակարգի պահանջներին համապատասխան բոլոր բժիշկ-ինտերնները, իրենց ղեկավարների օգնությամբ, երկրորդ կիսամյակում մասնագիտական հանձնաժողովներին են ներկայացնում կլինիկական դեպքերի վերլուծություններ, որոնցից ընտրվում են զեկուցումներ` կոնֆերանսին ներկայացնելու համար:
Այս տարի հանձնաժողովների երաշխավորությամբ կոնֆերանսում ելույթ ունենալու իրավունք տրվեց այն տասներկու ինտերններին, ում աշխատանքներն առավել հետաքրքրական եւ ուշադրության արժանի համարվեցին:
Մարտի 27-ին տեղի ունեցած կոնֆերանսին մասնակցում էին հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ և ինտերններ: Բացման խոսքով ներկաներին ողջունեց հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր դոց. Մ.Ս.Բիշարյանը:
Այս տարի կոնֆերանսի մասնակիցները հանդես եկան երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, քանի որ ինտերնատուրայում մասնագիտանում են նաեւ արտասահմանցիներ:
Ինչպես հայտնի է` սրտանոթային համակարգի հիվանդություններն իրենց տարածվածությամբ եւ մահացության ցուցանիշերով գտնվում են առաջին տեղում, ուստի կոնֆերանսն սկսվեց ինտերններ Ա. Խաչատրյանի, Ա. Թոփչյանի, Մ. Խաչատուրյանի, Ա.Գորոյանի, Ա.Ազարյանի զեկուցումներով, որոնք նվիրված էին սրտանոթային հիվանդությունների ուսումնասիրմանը:
Հետաքրքրությամբ ընդունվեցին Մ. Սարդարի`«B խոշոր բջջային լիմֆոմա», Ս. Վլասյանի`«Քրոնիկ քարային խոլեցիստիտ` սրացման շրջանում», Հ.Գասպարյանի`«Միզապարկի անցումաբջջային քաղցկեղ, մակրոհեմատուրիա` զուգակցված երկրորդային շաքարախտի հետ» զեկուցումները:
Համալսարանական թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերններ Ֆ. Բոնաբը, Փ. Փուրշաբանը եւ Լ. Հովհաննիսյանը սլայդների օգնությամբ ներկայացրին իրենց կատարած աշխատանքներն ըստ էտապների:
«Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի դեղագետ-ինտերն Մ.Մարտիրոսյանն ուսումնասիրել էր դեղատան աշխատակիցների կողմից հիվանդների ինքնաբուժման գործընթացի կառավարումը, որի վերլուծությունը հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ:
Կոնֆերանսն անցավ աշխույժ քննարկման մթնոլորտում, զեկուցողները եւ նրանց ղեկավարները պարզաբանեցին ունկնդիրների կողմից առաջադրված հարցերը:
Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետ
Կարդացեք նաև
Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...
Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...
Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում.
«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...
Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:
Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...
Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...
Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...
Ո՞վ է ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը` հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...
Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում ամենայն բարիք...
ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...
1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...
Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի խմբագիր Էմիլ Ավետիսյանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն